Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

«Цыганский табор»-ը հետևն առած պատկերասրահ էր գնացել, իսկ Եռաբլուրում…

«Цыганский табор»-ը հետևն առած պատկերասրահ էր գնացել, իսկ Եռաբլուրում…
03.07.2023 | 20:53

Նրա «հայրենի» երկրի զինված ուժերը Qarabağ-ում «չորս հայ անջատվողական» էին ոչնչացրել, որի առթիվ հոգու խորքում նա անչափ ուրախ էր և նույն օրն իսկ զանգեց Ռեջեփ Թայիփ «բաբային» և հեզիկ-նազիկ շնորհավորեց Կուրբան Բայրամի առթիվ:

«Կարդաշ» Իլհամին էլ զանգած կլինի, պարզապես ավելորդ աղմուկից խուսափելու համար խնդրած կլինի չբարձրաձայնել այդ մասին... նա էլ մեծահոգաբար չի մերժել:

Այսօր էլ (02.07.2023 թ.-irates.am) «цыганский табор»-ը հետևն առած պատկերասրահ էր գնացել՝ թքած ունենալով, որ Եռաբլուրում «անջատվողականներին» են թաղում:

Դեռ ինչե՜ր ես տեսնելու՝ հիպնոսից զարթնել չկամեցող, արժանապատվությունդ օտարին նվիրած հինգհազարամյա տրիլիոնատեր ազգ իմ:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ